Բաժիններ՝

«Ավետիքի փոքրը դեռ չի հասկանում, որ անհայր է մեծանում…». Է. Բուդաղյանը՝ Կոստանյանի ու Ս. Սարգսյանին հասցեագրած նոր նամակի մասին

Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանն արդեն երկրորդ նամակն է հասցեագրել Սերժ Սարգսյանին այն բանից հետո, երբ նրան չի հաջողվել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ նրա՝ Գորիս այցելության ժամանակ:

«Հնարավոր չեղավ նրան մոտենալ, նա շքախմբով էր, բացի դա, եկավ մի պահ մտավ զավոդ, դուրս եկավ ու գնաց, նամակ եմ փոխանցել, տվել եմ թիկնապահին, իսկ նամակի մեջ գրել էի, որ տեսակցություն եմ խնդրում, ուզում եմ հանդիպել նրան, ասելու, պատմելու բան ունեմ, տեսնենք՝ ինչ կլինի, այս անգամ գոնե կարձագանքի՞»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Է. Բուդաղյանը:

Էմիլ Բուդաղյանն անդրադարձավ նաեւ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու Սերժ Սարգսյանի առաջարկությանը՝ ասելով, որ սա նշանակում է, որ «Սարգսյանը Կոստանյանին պարգեւատրում է»:

«Պարգեւատրում է, այո՛, նա իրա հանձնարարությունները կատարում է, դրա համար էլ որոշել է պարգեւատրել: Եթե նախագահը իրեն առաջարկում է այդ պաշտոնը, նշանակում է նրանից գոհ է, իրա հանձնարարություններն էլ կատարել է: Բայց հիշեք՝ երկու տարի հետո նրան կհանեն»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս