ՀՀ երեք նախագահները երբեւէ կնստե՞ն մեկ սեղանի շուրջ
Օրերս «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման միտք է հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելու և այլ խնդիրների քննարկման համար ճիշտ կլինի, որ ՀՀ երեք նախագահները հանդիպեն միմյանց:
Թե պատրաստ են արդյոք ՀՀ երեք նախագահները կլոր սեղանի շուրջ քննարկելու ներքաղաքական ու արտաքին քաղաքականության խնդիրները, այս մասին ԳԱԼԱ–ն զրուցեց նախագահների խոսնակների հետ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեր այն հարցին, թե ՀՀ առաջին նախագահը նման նախաձեռնության դեպքում պատրա՞ստ է հանդիպել երկրորդ ու ներկայիս նախագահների հետ, խոսնակը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի հետ ոչ թե պետք է հանդիպել, այլ Սերժ Սարգսյանին պետք է հեռացնել իշխանությունից»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Կարծում եմ իմաստ ունի. սպասենք մինչև առաջարկը լինի, հիմա ոչինչ չեմ կարող ասել»:
ԳԱԼԱ-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին, թե արդյոք ՀՀ երրորդ նախագահի կողմից կլինի՞ նման նախաձեռնություն՝ կլոր սեղանի շուրջ երեք նախագահներով քննարկել երկրում առկա խնդիրները, ինչին հետևյալ պատասխանն ենք ստացել.
«ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ իրականացվելիք հրապարակման ենթակա միջոցառումների վերաբերյալ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է ժամանակին և պատշաճ կարգով»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: