ԱԳՆ փոխնախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողի հարազատների հետ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հարազատներին հետ, այսօր` օգոստոսի 15-ին, հանդիպել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւ ասել, որ Էդուարդ Նալբանդյանն արձակուրդում է, հետեւաբար չի կարող հանդիպել նրանց:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:
Նա ասել է, որ իրենք դիվանագիտական կապեր չունեն Ադրբեջանի հետ, բայց ամեն ինչ անում են, որ Հակոբին հետ բերեն: «Տեղեկացրեց նաեւ, որ վաղը ժամը 11.00-ին հանդիպելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ՝ քննարկելու համար, թե ինչ են անում եւ նախարարությունը ինչ կարող է անել»,- ավելացրել է Արման Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանի հարազատները այսօր հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ եւ նախարար Էդուարդ նալբանդյանի հետ հանդիպում էին պահանջում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում:
Ըստ կայքի, այս մասին ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել էր, երբ գնացել էր ջուր բերելու: