Բաժիններ՝

Հորդառատ անձրևի հետևանքները Գյումրիում (տեսանյութ)

Այսօր Գյումրի քաղաքում տեղացած հորդառատ անձրևի արդյունքում քաղաքի մի շարք փողոցներ ու թաղամասեր լցվել են ջրով՝ անանցանելի դարձնելով ճանապարհները: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ահազանգեր է ստացել քաղաքի տարբեր հատվածների բնակիչներից, ովքեր դժգոհել են, որ քաղաքի սելավատարերը կամ չեն գործում, կամ գտնվում են վատ վիճակում, արդյունքում անձրևաջրերը լցվել են բնակարանները: Մեքենաների երթևեկությունը խափանվել է, քանի որ որոշ տարածքներում ջուրը լցվել է նաև մեքենաների մեջ, քաղաքում գործող ստորգետնյա անցումները ևս լցված են եղել ջրով, չեն օգնել նաև քաղաքի կենտրոնում տեղադրված հեղեղատարերը: Իրավիճակը առավել մտահոգիչ է տնակային թաղամասերում, որտեղ մի քանի տարվա վաղեմություն ունեցող տնակները յուրաքանչյուր անգամ անձրևից հետո կիսով չափ ջրով են լցվում, խոնավ և այլևս անպիտան տնակներում անձրևաջրերից հետո որդեր են հայտնվում, դժգոհում են բնակիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս