Թող պետությունը վաճառի սեփական ժողովրդին
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն առաջարկում է «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը, եթե պետությունը կարիք ունի դրանք վաճառելու, ապա վաճառի սեփական ժողովրդին, ոչ թե «Գազպրոմին»: Aravot.am-ի հետ զրույցում, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահը կարծիք հայտնել է՝ եթե մենք պետություն ենք և մտածում ենք ապագայի մասին, ուղղակի չպիտի գնանք այն քայլին, որ պետական բաժնեմասը վաճառենք «Գազպրոմին». «Եթե կառավարությունն ուզում է վաճառի, թող դիմի սեփական ժողովրդին, կամ տեղացի գործարարներին, նույնիսկ թոշակառուն էլ կարող է, մենք, ամենքս մեր գրպանից գումար դնենք ու բաժնետոմս ձեռք բերենք: Դա շահավետ գործարք կլինի, նույնիսկ թոշակառուն կարող է գնել բաժնեմաս: Ժողովուրդը մեծ պատրաստակամություն կցուցաբերի, թոշակառուների համար եկամուտի աղբյուր կլինի: Սա մի ընկերություն է, որը 15-20% -ից պակաս շահութաբերությամբ չի ուզում աշխատի, մեր թոշակառուները բաժնետոմս գնելով, երաշխավորված եկամուտ կունենան»,- ասել է Բագրատ Ասատրյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։