Բաժիններ՝

Լարված իրավիճակ Երևանի ՋԷԿ-ում. էներգետիկները հեռանում են համակարգից

Լարված իրավիճակ է ստեղծել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում: Shamshyan.com-ի ունեցած տեղեկություններով ՋԷԿ-ի մաս կազմող համակցված շոգեգազատուրբինային թիվ 1 էներգաբլոկի աշխատակիցները` մոտ հիսուն մարդ, դժգոհ իրենց աշխատավարձի չափից և աշխատավարձի բարձրացման մասին խոստումները չկատարելուց, վերջնագիր են ներկայացրել տնօրինությանը: Մասնավորապես, նրանք հերթով ՓԲԸ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի անունով դիմումներ են գրում, որով պահանջում են կա՛մ մինչև հուլիսի 7-ը բարձրացնել իրենց աշխատավարձերը, կա՛մ ազատել իրենց աշխատանքից: Նշենք, որ էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի հետ ստորագրված փոխառության շնորհիվ` հինգ տարվա շինարարական աշխատանքներից հետո, և Հայաստանում այս ոլորտի նորագույն տեխնոլոգիաների «վերջին ճիչն է»: Ըստ տեղեկությունների` ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ով արդեն հատել է 65 տարեկանի սահմանագիծը, այսինքն` ըստ օրենքի` պետք է հրաժարվի իր պաշտոնից, պատրաստվում է իր աթոռը ժառանգել որդուն` Ավետիք Հովհաննիսյանին, ինչն ավելի է սրում առկա անառողջ մթնոլորտը:

shamshyan.com 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս