Բաժիններ՝

Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 1994 թվականից ի վեր. ՄԱԿ

ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ սկսած1994թ.-ից գրանցվել է փախստականների և ներքին տեղահանվածների առավել մեծ քանակ, քանի որ Սիրիայի ճգնաժամը դարձավ համաշխարհային տեղահանմանը նպաստողնոր կարևորագույն գործոն:ՄԱԿ ՓԳՀ-ի Գլոբալ տենդենցների մասին զեկույցը ներկայացնում է այն տեղահանումների պատկերը, որոնքտեղի են ունեցել 2012թ.-ի ընթացքում՝ հիմք ընդունելով Կառավարությունների, գործընկեր հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրամադրված տեղեկատվական բազան: Զեկույցը ցույց է տալիս , որ 2012թ.-ի վերջին աշխարհով մեկ տեղահանվել էր 45.2 միլիոն անձ, այն դեպքում, երբ 2011թ.-ի վերջին այդ թիվը կազմում էր 42.5 միլիոն: Այս թվերը ներառում են 15.4 միլիոն փախստականներ և 937 հազար ապսատան հայցողներ , ինչպես նաև 28.8 միլիոն ներքին տեղահանվածներ: Պատերազմը շարունակում է մնալ այս զանգվածային տեղահանումների հիմնական պատճառը: ՄԱԿ ՓԳՀ-ի զեկույցում ներառված փախստականների 55 տոկոսը փախել են պատերազմի մեջ գտնվողհինգ պետություններից, որոնք են Աֆղաստանը, Սոմալիան, Իրաքը, Սիրիան և Սուդանը: Զեկույցը նաև նկարագրում է նոր տեղահանումները Մալիից դեպի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, և Սուդանից դեպի Հարավային Սուդան և Եթովպիա:

<<Սրանք իրապես մտահոգիչ թվեր են: Նրանք արտահայտում են անձնական տառապանքերի զանգվածային բնույթը և արտացոլում են այն դժվարությունները, որոնց հանդիպում է միջազգային հասարակայնությունը այդ հակամարտությունների կանխարգելման և նրանց համար լուծումների ժամանակին տրամադրման գործընթացում>>, ասում է Գերագույն Հանձնակատար ՄԱԿ ՓԳՀ ղեկավար Անտոնիո Գուտերեշը:
Զեկույցը շեշտում է որոշ ոլորտներում մտահոգիչ ուղղվածության առկայությունը, որը վերաբերում է մարդկանց տեղահանման աճող տեմպերին: 2012թ.-ի ընթացքում 7.6 միլիոն անձ դարձավ տեղահանված, որոնցից 1.1 միլիոն փախստական 6.5 միլիոն ներքին տեղահանված: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 4.1վայրկյանի ընթացքում ի հայտ է գալիս նոր փախստական կամ ներքին տեղահանված:
Ակնհայտ է նաև մեծ տարբերության դրսևորումը, որ առկա է աղքատ և հարուստ ընդունող պետությունների միջև: ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի տակ ներառված 10.5 միլիոն փախստականների կեսը (մնացած 4.9 միլիոն պաղեստինյան փախստականներ գտնվում են ՄԱԿ ՓԳՀ-ի քույր գործակալության՝ ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների աջակցության գործակալության հոգածության ներքո)ապաստանում են այն պետություններում, որոնց ՀՆԱ-ն հինգ հազար ԱՄՆ դոլարից պակաս է: Ընդհանուր առմամբ, Զարգացող պետությունները ապաստանում են աշխարհի փախստականների 81տոկոսին, համեմատած տասը տարի առաջ, երբ այդ թիվը կազմում էր 70 տոկոս:
Փախստականների 46 տոկոսը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները: Ի լրումն դրան ռեկորդային թվով 21,300 ապաստանի հայցեր էին ներկայացվել առանց խնամակալության կամ ընտանիքից անջատված երեխաների կողմից: Սա ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից երբևէ գրանցված տվյալ կատեգորայի անձանց ապաստանի հայցերի ամենամեծ թիվն էր:
Յուրաքանչյուր տարվա համար համաշխարհային տեղահանման ցուցանիշը ձևավորվում է նոր տեղահանումների, առկա չլուծված տեղահանումների և լուծված տեղահանումների (իրենից ներյկայացնում է բացասական թիվ, ներառում է՝ անձանց , որոնք վերադարձել են հայրենիք կամ որոնց թույլատրվել է վերաբնակեցվել իրենց նախկին բնակության երկրից դուրս՝ քաղաքացիություն ստանալու միջոցով, կամ նրանց տրվել է այլ լուծում) գումարից: ՄԱԿ ՓԳՀ-ն օգնություն է տրամադրում բռնի կերպով տեղահանված անձանց, ներառյալ՝ նրանց բժշկական օգնության և անմիջական գործնական օգնության տրամադրման և նրանց խնդրանքներին լուծումներ գտնելու միջոցով: 2012թ.- ի ընթացքում տրվեց 2.7 միլիոն տեղահանվածների հարցի լուծում, ներառյալ՝ 526 հազար փախստականներ և 2.1 միլիոն ներքին տեղահանվածներ : Նրանցից 74,800 ՄԱԿ ՓԳՀ-ի օգնությամբ վերաբնակեցվեցին երրորդ պետություններում:
Անցյալ տարվա ընթացքում քիչ փոփոխություններ նշմարվեցին փախստականներին ապաստանող հիմնական պետությունների շարքում: Պակիստանը շարունակում է հյուրընկալել ամենամեծ թվով փախստականների (1.6 միլիոն),նրան հետևում են Իրանը (868,200) և Գերմանիան (589,700): Աֆղանստանը շարունակում է մնալ փախստակկներ տրամադրող պետությունների շարքում առաջինը, պահպանելով իր այդ կարգավիճակը արդեն 32 տարի: Միջին հաշվարկներով աշխարհի փախստականներից չորսը հանդիսանումեն աֆղանցիներ, որոնց 95տոկոսը ապաստանում է Պակիստանում և Իրանում: Սոմալիան հանդիսանում է փախստականներ տրամադրող պետությունների շարքում երկրորդը 2012թ.-ի տվյալներով, չնայած նրան, որ փախստականների արտահոսքի տեմպերը այդ պետությունից նվազել էին: Իրաքցիները կազմում էին երրորդ ամենամեծ խումբը (746,700 անձ), որոնց հետևում էին սիրիացիները (471,400 անձ): 2012թ. Տեղահանվածների ցուցանիշը եղել է 28.8 միլիոն անձ, որը վերջին քսան տարիների ընթացքում ամենաբարձրն էր: Սա ընդգրկում է 17.7 միլիոն անձ, որոնք օգնություն են ստանում ՄԱԿ ՓԳՀ-ից: ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ներքին տեղահանվածներին օգնության տրամադրումը չի ծագում մեխանիկորեն, այլ տեղի է ունենում միայն կառավարությունների պահանջի հիման վրա: Զգալի ներքին տեղահանումներ են գրացվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սիրիայում:
Համաշխարհային տրենդերի մասին զեկույցը հանդիսանում է բռնի տեղահանման վերաբերյալ ՄԱԿ ՓԳՀ-ի առաջատար տարեկան զեկույց: Հավելյալ տեղեկատվություն տարեկան հրապարակվում է մեր Վիճակագրական Տարեգրքերում, և զարգացած պետություններում ապաստանի հայցերի վերաբերյալ զեկույցներում: Նոր զեկույցը և նրան կցված տեսագրական տվյալները կարող են ներբեռնվել հետևյալ կայքէջից՝ http://unhcr.org/globaltrendsjune2013.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս