Բաժիններ՝

ԿԲ նախագահի վարորդը վրաերթի է ենթարկվել, և հիվանդանոցում հայտարարում էր, թե գլխավոր դատախազի ազգականն է

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի թիվ 2-րդ հասցեի դիմաց «ВАЗ 21 214» մակնիշի` 71 ՍՕ 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 49-ամյա Հենրիկ Փիլոյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածին նաև օգնել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քանի որ ըստ տեղեկությունների՝ նա Ջավադյանի ծառայողական ավտոմեքենայից իջել է և երբ փողոցն անցել է, որպեսզի իր «շեֆի» համար ծխախոտ գնի, տեղի է ունեցել վրաերթը: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ երբ նա բերվել է հիվանդանոց, գտնվում էր ոչ սթափ վիճակում և ներկայանում էր որպես ՀՀ գլխավոր դատախազի ազգական: Պարզվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հետ նա ոչ մի ազգակցական կապ չունի և աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես բանկի նախագահ Ա. Ջավադյանի վարորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս