
1 միլիարդ դրամի նվեր

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 1 030 682 647 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերվելու է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին՝ համաձայն հավելվածի: Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: