Բաժիններ՝

Ոստիկանությունը բացահայտել է խոշոր չափի ավազակային հարձակում կատարած փեսային ու աներորդուն (լուսանկարներ)

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ այսօր՝ հունիսի 19-ին, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի բնակիչ 27-ամյա Նիկոլայ Գևորգյանին և Երևան քաղաքի Բաղրամյան 61 տան բնակիչ 26-ամյա Կառլեն Ստեփանյանին: Ձեռնարկված օպերատիվ-քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք 2011 թ.-ի դեկտեմբերի վերջին դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում են կատարել Երևանում:

Կեսօրին, մտնելով Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող առևտրի տաղավար, դանակի սպառնալիքի տակ տաղավարում վարձակալական հիմունքներով աշխատող Ավան վարչական շրջանի բնակիչ Արմինե Հովսեփյանի մոտից հափշտակել են 1800 ԱՄՆ դոլար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարձակումը կատարելուց հետո նրանք հեռանալիս կպչուն ժապավենով (սկոչ) փակել են նրա բերանը, կապել ձեռքերն ու ոտքերը և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Գևորգյանն ու Կ. Ստեփանյանը փեսա-աներձագ են, իսկ նախկինում Ն. Գևորգյանը՝ 5, Կ. Ստեփանյանն էլ 2 անգամ եղել են դատապարտված:

qPMdbn4u8Ce7wd74JkKL_tn

mD3MwEEZEvTL5UB5MSou_tn

U0D4RXHqU9tUFbjqIZfb_tn

wd5DQmeKsyIB4cjtqinY_tn

QWqExBhVpBUYDZ57AiEF_tn

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս