Բաժիններ՝

Ֆեյսբուքում՝ «Լրագրությունը պոռնկություն է» գրառում կատարած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

News.am-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ:  Կայքի այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում պատգամավորներ Վարդան Այվազյանի, Արամ Մանուկյանի եւ լրագրողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Մովսիսյանը գրառում էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ «Լրագրությունը պոռնկություն է»: Այժմ այդ գրառումը հեռացված է ոստիկանի էջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս