Բաժիններ՝

Հարկերն արհեստականորեն նվազեցնելը կդժվարանա

ՀՀ կառավարության մշակած «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը ներկայումս քննարկվում է Ազգային ժողովում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, դա միջազգային պրակտիկայում ընդունված օրենքներից մեկն է:

Ըստ նախարարի՝ այդ օրենքով կառավարությունը փորձելու է նվազագույնի հասցնել ռիսկերը, երբ ընկերությունները, փորձելով խուսափել հարկերից, կամ արհեստական ծախսեր են ստեղծում իրենց համար և այդ գումարներն ուղարկում արտասահման, կամ իրացումն արհեստականորեն ցածր գներով են ցույց տալիս, որպեսզի արտասահմանում հարկերից խուսափեն:

«Անցած տարի հարկային օրենսդրության փոփոխության ժամանակ մի օրենք էր ընդունվել, որով եթե ՀՀ-ում գրանցված ընկերությունները խորհրդատվություն մատուցող արտասահմանյան ընկերություններից պատվիրում են ինչ-որ խորհրդատվական ծառայություններ, ապա ինչ-որ մի սահմանաչափից վեր դրանք չեն ընդունվում ծախսերի նվազեցման համար: Սա նույնպես դրա համար է և կարևոր չէ՝ դա օֆշորային գոտի է ուղարկվում, ոչ օֆշորային: Շատ շատերը դա օգտագործում են, որ իրենց եկամուտները դուրս հանեն այս կամ այն երկրից»,- ասաց Դ.Սարգսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս