Լևոն Զուրաբյան. Վովա Գասպարյանը կարծես ստանձնել է Սերժ Սարգսյանի ու այս ռեժիմի հրեշտակ պահապանների գործառույթը

«Վովա Գասպարյանը կարծես ստանձնել է ոչ թե հասարակական կարգի պահպանման, օրենքի պահպանման գործառույթները, այլ Սերժ Սարգսյանի ու այս ռեժիմի հրեշտակ պահապանների գործառույթը»: Այս մասին այսօր հայտարարեց ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով լրագրողի ու ոստիկանների միջև կատարված միջադեպին:

«Ոստիկանությունը Վովա Գասպարյանի գլխավորութամբ պահում է իրեն Սերժ Սարգսյանի ու իր ռեժիմի անվտանգության ծառայության պետի պես»,- ասաց նա: Լ. Զուրաբյանը նշեց, որ ոստիկանությունը ծառայողական քննություն անցկացնելու փաստով ընդունում է, որ դեպքը տեղի է ունեցել, բայց չի զբաղվում  ծեծի հեղինակին պատժելու գործով:

Իսկ դրա պատճառն, ըստ նրա, միանշանակ է՝ ծեծի ենթարկողը Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածու  է:

Լ. Զուրաբյանը նշեց, որ ոստիկանությունը զբաղված է հանցագործության կոծկմամբ. «Փորձում են Հանրապետականին հեռու պահել այս հանցագործության հետևանքներից»:

Խոսելով՝ ՀԱԿ ակտիվիստների ծեծի ենթարկելու մասին, Լևոն Զուրաբյանը նշեց, թե այս ռեժիմը գիտի, թե ով է իր «գերեզմանափորը»:

Տեսանյութեր

Լրահոս