Բաժիններ՝

Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարները կանխել են 32-ամյա կնոջ ինքնասպանությունը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարար վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարները կանխել են 32-ամյա Նազենի Ա.-ի ինքնասպանությունը: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որ գյուղի բնակիչ Նազենի Ա-ն փորձում է ինքնասպան լինել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հրշեջ-փրկարարները հասել են նրա տուն, նա արդեն կտրել էր ձեռքի երակները: Փրկարարները կարողանում են հատուկ բժշկական միջամտությամբ կանգնեցնել արյունահոսությունը, որից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ժամանած շտապօգնության բրիգադը աղջկան տեղափոխում է հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ հարևաների պատմածի, Նազենի Ա-ն նախկինում նույնպես փորձել էր ինքնասպան լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս