Բաժիններ՝

Խոստացել է դուռն առավոտյան բացել

Ապրիլի 24-ին, ժամը  20.14-ին ԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ս.Վրացյան փողոցի թիվ 84/1 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում. բնակարանի դուռը բացելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Ժամը 22.00-ի դրությամբ հարազատների հավաստմամբ քաղաքացին գտնվում է համեմատաբար հավասարակշիռ վիճակում. հավաստիացնում է, որ օգնության կարիք չունի և բնակարանի դուռը առավոտյան կբացի իր կամքով: Հարազատների պահանջով և ելնելով ստեղծված իրավիճակից` որոշում է կայացվել բնակարան մուտք չգործել:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և «1-03» ծառայության աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930