Բաժիններ՝

Սիրիայում մարտերի ժամանակ վնասվել է աշխարհի ամենահայտնի մզկիթներից մեկը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում կառավարական ուժերի ու ապստամբների միջև ծավալված մարտերի ժամանակ կործանվել է 13-րդ դարում կառուցված Օմայանների մզկիթի աշտարակը:

Այս մասին երեկ հայտնել են սիրիացի ընդդիմադիրները: Նրանց ներկայացուցիչը հայտնել է, որ մզկիթի աշտարակը կործանվել է հրետակոծության հետևանքով: Սիրիացի ապստամբների կարծիքով՝ մզկիթի հրետակոծոմը «կանխամտածված հարձակում» է:

Նշվում է, որ այդ մզկիթն իսլամական աշխարհի ամենահայտնի մզկիթներից մեկն է: Այն Հալեպի խոշորագույն և հնագույն մզկիթն է և ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930