Բաժիններ՝

SAS-ում հերքում են անձնագրեր հավաքելու և աշխատավարձից պահումներ անելու լուրերը

Մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի Կենտրոն համայնքում գտնվող խանութներից բոլոր աշխատողներին պարտադրել էին մասնակցել ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի` Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը: Աշխատողներից ոմանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացել, հաջորդ օրը նախազգուշացում են ստացել, բացի այդ, նաեւ հանդիպմանը չներկայացած աշխատողների չնչին աշխատավարձից պահումներ են կատարել` ակնարկելով, որ նախընտրական քարոզարշավին չմասնակցելը հավասարազոր է աշխատանքից բացակայելուն: Բացի այդ, խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող սուպերմարկետի աշխատողների անձնագրերն են սկսել հավաքել` մեկ այլ համայնքում նրանց, որպես ընտրող, գրանցելու համար: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել, այսպես ասած, առաջին ձեռքից: Aravot.am-ի հետ զրույցներում, սակայն, Կենտրոն համայքում գտնվող ՍԱՍ սուպերմարկետների` մեզ հետ զրույց ունեցած աշխատակիցներից ոչ մեկ մեկը չհաստատեց սույն տեղեկությունը: Բնականաբար, այդ տեղեկությունը չհաստատեցին նաեւ վերադասները: ՍԱՍ սուպերմարկետների ցանցի մարկետինգի բաժնի տնօրեն Արթուր Ազիզյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատողներին` նախընտրական հանդիպումներին մասնակցելու որեւէ հրահանգ չի տրվել, հետեւաբար, չեղած բանի համար չէին էլ կարող մարդկանց «պատժել»: Ասաց, որ իբրեւ ցանցի աշխատակից, շատ լավ ծանոթ է նաեւ ներսում տիրող իրավիճակին ու բացառում է, որ նման բաներ լինեն իրենց մոտ: Նա հերքեց նաեւ անձնագրեր հավաքելու  մասին խոսակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս