Բաժիններ՝

Սեուլը բանակցություններ է առաջարկել Փհենյանին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի իշխանությունները ԿԺԴՀ-ին առաջարկել են բանակցություններ սկսել Կեսոնի արդյունաբերական շրջանի հարցում համագործակցության վերսկսման շուրջ:

Այդ շրջանը գտնվում է համատեղ ղեկավարման տակ և փակվել է երկու երկրների միջև հակամարտության սրվելուց հետո: Սեուլը հայտարարել է, որ եթե Փհենյանից ստանա մերժում, ապա կդիմի վճռական միջոցների՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի մասին է գնում խոսքը:

Գործակալության տվյալներով՝ վճռական միջոցների տակ Սեուլը նկատի ունի համատեղ գոտու հետագա աշխատանքներից ամբողջովին հրաժարվելը և իր 123 ձեռնարկության տարհանումը, որոնք ապահովում են 53.000 աշխատատեղ: Կեսոնի շրջանը գտնվում է ԿԺԴՀ-ի հարավում:

2002 թվականին այնտեղ Հարավային Կորեայի հետ համատեղ ստեղծվեց արդյունաբերական գոտի, որը փակվեց 2013 թվականի ապրիլին՝ Փհենյանի ու Սեուլի միջև հարաբերությունների սրման հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930