Ադիբեկյանն ավելի շահեկան վիճակում է
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանն ուղղված հայտարարության մեջ ՀՅԴ նախընտրական շտաբը նշել էր.
«Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա»:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ արձագանքելով ՀՅԴ նախընտրական շտաբի հայտարարության վերոնշյալ նկատառմանը, ասաց.
«Երևի թե Ահարոն Ադիբեկյանի վրա այդպիսի հարձակում չեն գործել, այդպիսի հայտարարություն չեն տարածել, որքան իմ վրա»:
Ստեփան Սաֆարյանը նաև պարզաբանեց, թե՝ ասուլիսներից մեկում վերլուծելով վերջին ընտրությունների արդյունքները, ինքն այն համոզումն է հայտնել, թե Դաշնակցությունն ավելի բարձր վարկանիշ ունի շրջաններում, քան մայրաքաղաքում:
«Վերջին հաշվով, եթե իրենք չեն ուզում այդ մասին խոսել, նաև իրավունք չունեն արգելելու ուրիշին խոսել այդ մասին: Ես ուղղակի ի նկատի եմ ունենում վերջին շրջանի ընտրություները, որոնց արդյունքները Երևան քաղաքում մխիթարող չեն եղել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: