Բաժիններ՝

Թուրքիայում քաղաքացիական թռիչքներն իրականացվելու են զինված ոստիկանության ուղեկցությամբ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում քաղաքացիական թռիչքներն իրականացվելու են զինված ոստիկանության ուղեկցությամբ: Այս մասին հայտնել է Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի «Քաղաքացիական ավիացիայի մասին» օրենքում համապատասխան ուղղումներ կատարելուց հետո: Նոր օրենքով՝ կասկած հարուցող յուրաքանչյուր ուղևորի կարող են թույլ չտալ նստել ինքնաթիռ:

Բացի այդ, օրինագծով Թուրքիայի ռազմաօդային ուժերն իրավունք կունենան միջամտել օդում գտնվող ինքնաթիռին առնչվող յուրաքանչյուր վտանգի վերացմանը: Ինչ վերաբերում է նրան, թե որ չվերթներն են իրականացվելու զինված ոստիկանության ուղեկցությամբ, ապա այդ մասին որոշումն ընդունել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԱԳՆ-ը և Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT):

Օդում գտնվող վտանգի կանխման համար զենք կիրառելու մասին որոշումը պետք է ընդունի օդանավում գտնվող ոստիկանության աշխատակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս