Բաժիններ՝

Վրաստանում չափահասների համար շաբաթական աշխատաժամանակ է սահմանվում 40 ժամը

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում շաբաթական 40 ժամից ավելի և հանգստյան օրերին աշխատանքը պետք է վճարվի որպես արտաժամյա: Այս մասին նշված է Աշխատանքային օրենսգրքում ուղղումներ ենթադրող օրինագծում, որի դիտարկմանը ձեռնամուխ է եղել Վրաստանի խորհրդարանը:

Օրինագծի համաձայն՝ Վրաստանում 18-ից բարձր անձանց համար աշխատանքային 5 օրվա ընթացքում աշխատաժամանակը չպետք է գերազանցի 40 ժամը, 16-ից բարձր տարիք ունեցողների համար՝ 36 ժամը և 14-ից բարձր տարիք ունեցողներինը՝ 24 ժամ:

Արտաժամյա աշխատանքը նախատեսում է ժամավճար: Եթե կողմերը համաձայնության են գալիս արտաժամյա աշխատանքի շուրջ, ապա այն կարող է փոխհատուցվել հավելյալ արձակուրդով:

Արտաժամյա է համարվում այն աշխատանքը, որը մարդը կատարում է գործատուի հետ համաձայնությամբ և որի տևողությունը գերազանցում է շաբաթական 40 ժամը: Արտաժամյա է համարվում նաև պաշտոնական տոն օրերին կատարվող աշխատանքը:

Ինչ վերաբերում է վճարովի արձակուրդին, ապա այն պետք է բաղկացած լինի նվազագույնը 24 աշխատանքային օրից: Ընդ որում, արձակուրդի ժամկետը կարող է ավելացվել պաշտոնական հանգստյան օրերի հաշվին: Գործատուն պարտավոր է տարեկան մեկ անգամ աշխատողի պահանջով նրան տրամադրել արձակուրդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս