
2014 թվականին Վրաստանում կանցկացվի համընդհանուր մարդահամար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին Վրաստանում կանցկացվի համընդհանուր մարդահամար: Համապատասխան որոշումն ընդունել է մարդահամարի գծով կառավարական կոորդինացիոն հանձնաժողովը, որը գլխավորում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանում առաջին համընդհանուր մարդահամարն անցկացվել է 2002 թվականին: 2012 թվականի հունվարի 17-ի դրությամբ Վրաստանում բնակվում էր 4.371.500 մարդ՝ առանց Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչների: