Բաժիններ՝

Տարիքը կանգնեցնող 40 հրաշք սննդամթերքները. Մաս-4

Գիտական վերջին հետազոտությունները պարզել են, թե ինչպիսի՞ սննդամթերքներ պետք է օրական օգտագործենք, որպեսզի մկաններն աճեն, ուղեղի աշխատանքը լավանա, կնճիռները հարթվեն, սիրտն ամրանա, իմունիտետը բարձրանա և ոսկրերը պնդանան: Menshealth.com-ը ներկայացնում է 40 սննդամթերքներ, որոնք կանխում են օրգանիզմի ծերությունը:

30. Արտիճուկ: Մանրաթելով հարուստ  արտիճուկը պարունակում է շատ ավելի քանակությամբ մագնեզիում և կալիում, քան որևէ այլ բանջարեղեն: Նրա տերևները հարուստ են նաև ֆլավոնոիդներով և պոլիֆենոլներով` հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են ինսուլտի առաջացման հնարավորությունը, պարունակում  է վիտամին C, որը բարձրացնում է իմունիտետը:

31. Չիլի պղպեղ: Չիլի պղպեղը խթանում է մետաբոլիզմը, նվազեցնում է արյան խտությունը և արձակում է էնդորֆիններ: Չիլի պղպեղն ընդգծում է ուտելիքի համն` առանց ավելացնելու ճարպերի և կալորիականության քանակը: Այս պղպեղը հարուստ է նաև բետա-կարոտինով, որն  արյան մեջ վերածվում է վիտամին A-ի և պայքարում ինֆեկցիաների դեմ: Հիշեցնենք, որ չիլի պղպեղն ունի նաև հակաքաղցկեղային հատկություններ: Խորհուրդ է տրվում օրական ուտել 1թ/գ չորացած չիլի պղպեղ կամ կես թարմ չիլի պղպեղ:

2009-08-14-ChilePeppers

32. Իմբիր: Տարածված կարծիք կա, որ իմբիրն արմատ է, բայց իրականում այն ցողուն է, իսկ դա նշանակում է, որ այն պարունակում է կենդանի բաղադրիչներ, որոնք կարող են բարելավել առողջությունը: Իմբիրը պայքարում է հատկապես աղու  քաղցկեղի դեմ: Կարելի է մանրացված իմբիրն ավելացնել ձկանը կամ հավի տապակային: Ինչքան շատ իմբիր օգտագործեք, այնքան ավելի կամրացնեք Ձեր առողջությունը:

33. Դարչին: Դարչինը ոչ միայն քաղցրացնում է աղանդերն, այլ նաև իր հատկություններով բարելավում այն օգտագործողների առողջությունը: Հայտնի է, որ այն թույլ չի տալիս, որ արյան անոթները խցանվեն և բակտերիաները տարածվեն, իջեցնում է արյան մեջ շաքարը և կրճատում վատ խոլեստերինի քանակը: Օգտագործեք օրական կես թեյի գդալ դարչին՝ յոգուրտի կամ շիլայի մեջ:

34. Ձու:  Ըստ հետազոտությունների՝ նրանք, ովքեր նախաճաշին օգտագործում են ձու` 65%-ով կորցնում են իրենց քաշը, քան նրանք, ովքեր օգտագործում են նույն կալորիականությամբ այլ սնունդ: Պետք է ուտել դեղնուցը, քանի որ նրա ճարպը հագեցնում է, իսկ հանքանյութերը և սննդարար նյութերն իրենց հատկություններով գերազանցում են  խոլեստերինի ազդեցությանը:

Egg-food-31119292-1440-900

35.Թուզ: Թուզը պարունակում է կալիում, մագնեզիում, հակաօքսիդանտներ, որոնք օգնում են կարգավորել քH-ի մակարդակն օրգանիզմում: Թզի մանրաթելը նվազեցնում է ինսուլինի քանակը և արյան շաքարը: Թուզ գնելուց ընտրեք մուգ կեղևովը և ցանկալի է ուտել այն առանձին` չխառնելով այլ սննդամթերքների հետ:

36. Արածող տավարի միս: Ոչինչ այնքան չի կարող նպաստել  մկանների աճին, որքան տավարի մսի մեջ պարունակվող սպիտակուցը: Բայց օգտակար է համարվում մարգագետնում արածող տավարի միսը, քանի որ այն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, նաև՝ լինոլեիկ թթվի միացություն, որն օգնում է հալեցնել փորի ճարպը և մկանները զարգացնել: Իսկ ահա գործարանի կովերի միսը, որոնց կերակրում են ցորենով, հարուստ է մարդու առողջությանը վնասակար օմեգա-6 ճարպաթթուներով:

37. Սունկ: Սունկը հարուստ էԷրգոթիոնեին կոչվող հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները ոչ նորմալ աճից և աղավաղումից: Սունկն ունի հակաքաղցկեղային հատկություններ: Խորհուրդ է տրվում շաբաթական կես բաժակ սունկ ուտել: Իսկ եթե սունկը պատրաստեք կարմիր գինու հետ, ապա դրանով կբարձրացնեք Ձեր իմունային համակարգը:

li-trogia_venenata_mushroom-620

38.Արքայախնձոր: Իր վիտամիններով, հակաօքսիդանտներով, էնզիմներով` մասնավորապես բրոմելեինով հիանալի հակաբորբոքային կոկտեյլ է: Այն նաև  պաշտպանում է հաստ աղիի քաղցկեղից, արթրիտից և մակուլոդիստրոֆիայից: Շաբաթական 2 կամ 3 անգամ կես բաժակ չափաքանակով արքայախնձորի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է թողնում առողջության վրա:

39. Մրգի կամ բանջարեղենի հյութ: Ապացուցված է, որ  շաբաթական 3 կամ 4 ունցանոց բաժակ մրգի կամ բանջարեղենի հյութ օգտագործողների մոտ 76%-ով պակասում է Ալցհեյմերի հիվանդության առկայությունը: Հյութի մեջ պարունակվող հակաօքսիդանտները պահպանում են ուղեղի բջիջները Ալցհեյմերի հիվանդության վնասակար ազդեցությունից:

40. Բալ: Օրական ուտելով 35 բալ, կարող եք կանխել տենդինիտի, բուրսիտիսի, արթրիտի, պոդագրայի հիվանդությունները: Բալը զերծ է պահում նաև քրոնիկական հիվանդություններից և մետաբոլիկ սինդրոմից:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս