Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը Բանկի զարգացման տեսլականն ու ընթացքն է ներկայացրել մերձավորարևելյան երկրներում առաջատար լրատվամիջոցներից մեկին՝ khaleejtimes-ին: Հարցազրույցը ներկայացնում ենք թարգմանաբար՝ հիմնական շեշտադրումներով:

Կոնվերս Բանկը տրանսֆորմացվել է

Նորարարությունն առաջնային է Կոնվերս Բանկի տեսլականում և առաքելության մեջ. մենք առաջինն էինք, որ Հայաստանում գործարկեցինք մոբայլ բանկային հավելված՝ սահմանելով նոր չափանիշներ: Գործարկված՝ ամբողջովին վերափոխված հավելվածը մոդուլային, «լեգո»-ի նման ճարտարապետությամբ է, ինչը հնարավորություն է տալիս փոփոխել, անհատականացնել բանկային փորձառությունը, ինչը բացառիկ է Հայաստանում:

Նոր՝ Next կոնցեպտային մասնաճյուղում կտրամադրվի բարձրակարգ խորհրդատվություն, հաճախորդները կուղղորդվեն թվային բանկային ծառայությունների: Մեր նպատակն է ոչ միայն տրամադրել թվային գործիքներ, այլև փոխել՝ «թվային» դարձնել նրանց մտածելակերպը։

Կարդացեք նաև

Բանկն առաջատար դիրք է զբաղեցնում նաև կորպորատիվ ֆինանսավորման ոլորտում, իսկ Tabadul հարթակի միջոցով աշխատում է առևտրի և ֆիքսված եկամտով արժեթղթերի զարգացող շուկաներում։

Տեխնոլոգիաները նաև խթանում են արդյունավետությունը

Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, որ կանխիկի կառավարումը սկսեց իրականացնել ԱԲ վրա հիմնված համակարգերի միջոցով՝ եռապատկելով արդյունավետությունը և կտրուկ կրճատելով գործառնական ծախսերը:

Կոնվերս Բանկն ակտիվորեն աջակցում է սոցիալական ծրագրերին

Կոնվերս Բանկը սոցիալական պատասխանատվություն է ստանձնել՝ ոչ միայն ստանալ, այլև տալ. եթե մենք վաստակում ենք, ապա պիտի նաև վերադարձնենք։ Յուրաքանչյուր տարի մենք զգալի միջոցներ ենք հատկացնում տարբեր ոլորտներում սոցիալական նախաձեռնությունների իրականացմանը:

Աջակցում ենք հաճախորդներին՝ անցնելու կայուն գործելակերպի, ինչպես նաև մասնակցում կառավարության այն ծրագրերին, որոնք խթանում են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները։

Հայաստանի ռազմավարական դիրքը կարևոր է

Հաշվի առնելով ենթակառուցվածքները և հաստատված գործընկերային հարաբերությունները հատկապես ԱՄԷ-ի տիպի երկրների հետ՝ Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել տարածաշրջանային առևտրում և ֆինանսական ոլորտում:

Հայաստանը հեռանկարային է գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում ներդրումների համար:

Եվ վերջում

Մեր նպատակն է հասնել նրան, որ հինգ տարի հետո յուրաքանչյուր հայի ընկալմամբ Կոնվերս Բանկը լինի ոչ միայն բանկ, այլև վստահելի գործընկեր ամենօրյա ֆինանսական կյանքում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս