Բաժիններ՝

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Չինաստան նավթի մատակարարումներով. ՌԴ կառավարություն

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Չինաստան նավթի մատակարարումներով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել են ՌԴ կառավարության աշխատակազմում:

«Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում չինական շուկա նավթի մատակարարումներով», – հայտնել են նախարարների կաբինետում ՌԴ վարչապետի՝ Չինաստան այցին ընդառաջ։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 3-4-ը կայցելի Չինաստան։

Ուղևորության ընթացքում նա հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և երկրի Պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ էներգետիկ գործընկերության ամրապնդումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031