Բաժիններ՝

Արմեն Գրիգորյանն ու Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031