 
                        Թուրքիան և Սիրիան սկսել են համատեղ զորավարժություններ անցկացնել
 
                                    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսել են համատեղ ուսումնական պատրաստություն Թուրքիայի ռազմակայաններում և ուսումնավարժարաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ գործընթացը իրականացվում է երկու երկրների միջև ստորագրված «Համատեղ պատրաստության և խորհրդատվության» մասին հուշագրի շրջանակում։ Սիրիացի զինվորականները ներկայումս մասնակցում են Թուրքիայում անցկացվող տեսական և գործնական դասընթացներին։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ Անկարան հետևում է Սիրիայի Դեմոկրատական Ուժերի (ՍԴՈւ- քրդական զորաջոկատներ)՝ Սիրիայի ժամանակավոր կառավարությանը ինտեգրվելու գործընթացին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        