 
                        ԱԽ քարտուղարն ու Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Հայաստան-Իրաք համագործակցությունը
 
                                    Մանամա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և անդրադարձել Հայաստան-Իրաք համագործակցությանը, ընդգծելով բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերի շուրջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        