Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Հնդկաստանը 10-ամյա պաշտպանական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

ԱՄՆ-ն և Հնդկաստանը ստորագրել են 10-ամյա պաշտպանական շրջանակային համաձայնագիր, հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Համաձայնագիրը ստորագրել են Փիթ Հեգսեթը և  Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Մալայզիայում «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա պլյուս» ձևաչափով պաշտպանության նախարարների միջոցառման շրջանակում հանդիպման ժամանակ։ 

«Սա առաջ է մղում մեր պաշտպանական գործընկերությունը, որը տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն է», – Truth Social հարթակում գրել է Պենտագոնի ղեկավարը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը և Նյու Դելին ընդլայնում են համակարգումը, տեղեկատվության փոխանակումը և տեխնոլոգիական համագործակցությունը։ 

«Մեր պաշտպանական կապերը երբեք այսքան ամուր չեն եղել», – հավելել է Հեգսեթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս