Բաժիններ՝

Հրդեհ՝ Ճամբարակի Գետիկ բնակավայրում. այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և մոտ 300 հակ անասնակեր

Այսօր՝ հոտեմբերի 31-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Գետիկ բնակավայրում անասնագոմ է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և գոմի մոտ եղած պահեստավորված մոտ 300 հակ անասնակեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի փաստով Ճամբարակի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս