Ոստիկանությունը քիչ առաջ պարզաբանում է ներկայացրել, որի համաձայն բնակարանը պատկանում է ոչ թե դժգոհող Անահիտ Գեղամյանին, այլ՝ Գայանե Լյովայի Գեղամյանին։
«Սերժ Սարգսյանը 32%-ից ցածր կլիներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 58%-ից հաստատ բարձր»:
168.am-ը հարցում է անցկացրել Երևանի որոշ բնակիչների շրջանում՝ ճշտելու, թե ո՞ւմ օգտին են նրանք քվեարկել և ի՞նչ սպասելիքներ ունեն: Ոմանք շատ կոշտ են արտահայտվում ՀՀ գործող նախագած, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին, ոմանք նշում էին, որ այս ընտրություններից որևէ սպասելիք չունեն:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հարցում է ուղարկվել ՀՀ Նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբ` հրապարակված տեղեկության վերաբերյալ տվյալներ ներկայացնելու համար:
Իմ քաղաքական մոտեցումն է` երբեք անձի ծառա չլինեմ, գաղափարի ծառա` այո: Ես ծառա եմ այն գաղափարին, որ մենք պետք է օրինական նախագահ ունենանք:
Փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 1 շենքի տանիքը:
Դժվար չէ ենթադրել, թե քվեատուփերը բացելուց հետո հանձնաժողովների անդամները ինչ «գոհարների» են հայտնաբերելու։
Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:
Նիկոլայ Առուստամյանը հայտնեց նաև, որ քվեարկությանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Աբովյան», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Գորիս», «Արթիկ», «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձինք:
The Gallup Organization-ի կողմից փետրվարի 18-ին ողջ հանրապետության տարածքում անցկացված exit-poll-ի արդյունքում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ստանալով հարցվածների 58 տոկոսի քվեն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, նախատեսում է հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները:
Ակամա հետևել եմ իր հեռուստատեսային ելույթներին: Ելույթ կա, որ կարող ես չլսել, գիտես՝ ինչի մասին է: Բագրատյանի ելույթը հետաքրքիր էր նրանով, որ համառորեն այն կարծիքին է, որով ինքը սկսել է իր աշխատանքը նախորդ ընտրությունների ժամանակ:
ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ…
Ըստ տեղեկությունների, Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի անդամների հետ վիճաբանել է այն պատճառով, որ IPhone-ով մի քանի դիտորդներ, ցուցակների գլխավերևում կանգնած, հսկել ու տեղեկություններ են հաղորդել քվեարկության եկած մարդկանց մասին:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նույնպես կատարեց իր քաղացիական պարտքը:
Շիրակի մարզի Հոռոմ գյուղից Սարգիս Խաչատրյանը ժամը 10:37-ին տեղեկացրեց, որ գյուղապետը դրսում գյուղացիներին 5000-ական դրամ է բաժանում՝ քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Սահակ Մինասյանի եւ Կարլեն Աբրահամյանի ներկայությամբ: Խնդրում է շտապ ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց:
Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի:
Ընտրությունների հետ կապված դեռևս միայն 1 քրեական գործ է հարուցվել: Խոսքը բոլորին հայտնի՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեպքի մասին է: Այս մասին այսօր ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազության Ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված թիվ 7/01 և 7/04 ընտրատեղամասերում միաժամանակ 26-27 ընտրողների անունները չեն եղել ընտրացուցակներում:
Համացանցում տարածվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցազրույցը, համաձայն որի՝ լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն:
Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%:
Նորագյուղի 9/28 ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարը, նախագահը խոչընդոտեցին նկարել գազելով բերման ենթարկված կանանց քվեարկությունը: Նշենք, որ նույն շենքում տեղակայված է նաև 9/27 ընտրատեղամասը, որից դուրս գալուց հետո էլ ականատես եղանք գազելով բերված ընտրողներին:
Շարունակել է մնալ ընտրատեղամասի մոտակայքում և պարբերաբար մտնելով տեղամաս՝ հանձնաժողովականներից հետաքրքրվել է, թե քանի հոգի են մասնակցել ընտրություններին, ինչպիսին է ակտիվությունը և այլն։
Կարելի է կարծել, որ նման հանդարտության պատճառը ՀՀԿ-ականների չափից ավելի վստահությունն է իրենց թեկնածուի հաղթանակի նկատմամբ:
Բասկետբոլում հաճախ են նետումներ կատարում` զամբյուղի առջև պտույտ կատարելով:
Դատելով ընտրական գործընթացից, ստացվում է, որ այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում գտնվող ընտրատեղամասերում իշխանական հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, թաղային հեղինակություններն ու մյուս «համակարգողներն» աշխատել են անձամբ Սերժ Սարգսյանի դեմ:
Երբ այդ մարդիկ փախան, հանձնաժողովի անդամներից պահանջեցինք արձանագրել, սակայն նրանք մեզ ասացին, ինչ է եղել, մենք չենք նկատել, ուղղակի աննկարագրելի ծաղրանք էր:
«Բոլորը հավաքում, բերում ու կեղծում են: Տանում են փողերը բաժանում են, անձնագրերի համարները վերցնում են: էրեբունի մասիվում էլ են բաժանում: Մեքենաներով էլ են բերում մարդկանց անձնագրերի համարները վերցնում են և ուղեկցում ընտրատեղամաս, խայտառակություն է»,- ասում է Շուրա Մկրտչյանը
Ինչ-ինչ դիտորդներ, որոնք ավելի շատ իրականում սպասարկում են Սերժ Սարգսյանի շահերն ու նրա տեղական շտաբը, քան դիտորդական առաքելություն են իրականացնում, բողոքել են ոստիկանություն, որ Ռուբեն Հակոբյանը խոչընդոտում է իրենց գործունեությունը:
Երևանի 7/21 տեղամասում ժամը 18։00-ի դրությամբ 1930 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 956 ընտրող։