Բագրատյանի բացախոսությունը, անկեղծությունը գրավել է Երվանդ Մանարյանին

ՀԱԿ անդամ, դերասան Երվանդ Մանարյանին կեսօրին հանդիպեցինք ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբում: Քանի որ ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չի սատարելու, ուստի ՀԱԿ անդամ Երվանդ Մանարյանից հետաքրքվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված նրա այցը թեկնածուի շտաբ:

«Ակամա հետևել եմ իր հեռուստատեսային ելույթներին: Ելույթ կա, որ կարող ես չլսել, գիտես՝ ինչի մասին է: Բագրատյանի ելույթը հետաքրքիր էր նրանով, որ համառորեն այն կարծիքին է, որով ինքը սկսել է իր աշխատանքը նախորդ ընտրությունների ժամանակ: Եթե մեկը շատ որոշակիորեն ուզում է քվե ստանալ, դիմացինն էլ ակնկալում է, որ պետք է ասես՝ ինչքան աշխատատեղ է բացվելու, որ ինքն այդ աշխատատեղերից մեկը վերցնի, այդ մարդուն ասում ես՝ ես Ձեզ հնարավորություն կտամ, որ Դուք աշխատատեղ բացեք: Սա ինձ գրավեց: Այդ աստիճանի բացախոսությունը, անկեղծությունն ինձ գրավեց»,- ասաց Երվանդ Մանարյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից, նա պատասխանեց, թե իր սպասելիքն այն է, որ մեր հասարակության գիտակցության մեջ ընտրություններին մասնակցելը մի քիչ կարևորվի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս