Բա չիմանա՞նք

Թիվ 7/30 ընտրատեղամասում հետաքրքրասերների թիվը գնալով ավելանում է։ Ինչպես տեղեկացրել էինք, այս տեղամասում Սերժ Սարգսյանի երկրորդ վստահված անձը շարունակել է մնալ ընտրատեղամասի մոտակայքում և պարբերաբար մտնելով տեղամաս՝  հանձնաժողովականներից հետաքրքրվել է, թե քանի հոգի են մասնակցել ընտրություններին, ինչպիսին է ակտիվությունը և այլն։ Ականատեսները 168.am-ի թղթակցին ասել են, որ այդ անձնավորությունը տվյալ տարածքի ՀՀԿ ընտրական շտաբի պետն է։

Բացի նրանից, վերջին 2 ժամվա ընթացքում ընտրությունների տվյալներով սկսել են հետաքրքվել ևս երկու երիտասարդներ, ովքեր ազատ ելումուտ են անում տեղամասում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728