
Թեքահարթակ չլինելու պատճառով ընտրողին գրկած են տարել քվեարկելու

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված թիվ 7/01 և 7/04 ընտրատեղամասերում միաժամանակ 26-27 ընտրողների անունները չեն եղել ընտրացուցակներում:
Նրանց խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ իրենք քվեարկել են այդ ընտրատեղամասերում։
Միայն մեկ ընտրող 7/01 ընտրատեղամասից դիմել է ոստիկանումթյուն և տեղեկանք ստանալով կարողացել է կատարել իր քաղաքացիական պարտքը։
Նշենք նաև, որ թիվ 7/01 ընտրատարածքում մի հաշմանդամ ընտրողի օգնել և գրկած բերել տեղամաս՝ ընտրելու, քանի որ թեքահարթակ չի եղել և սայլակով հնարավոր չի եղել բարձրանալ։ Այս մասին գրառում է արվել մատյանում։
Ի դեպ, 7/04 ընտրատեղամասում տաքսիով մարդիկ են բերել քվեարկելու. մոտ 13-14 հոգի։