«Քաղխորհրդի հերթական նիստ է եղել, ՀԺԿ-ն մասնակցել է նիստին և միացել է հայտարարությանը»,-168.am-ին ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
«Քաղաքական դաշտի պլանավորման մեջ ամեն ինչ արել են, որ Սերժ Սարգսյանը պայքարի անհասկանալի (վատ խոսք չասեմ) մարդկանց խմբի հետ` էպոսագետներ, նոր մարտիկներ, հին, մոռացված դաշնակցականներ»,- ասում է Արամ Կարապետյանը:
«Ես չեմ կասկածում՝ մենք հաղթելու ենք և տեսնելու ենք մեր երազանքի Հայաստանը՝ ուժեղ, բարեկեցիկ ու ապահով: Դա չի լինելու միայն արտաքին ինչ-ինչ բարենպաստ պայմանների արդյունքում: Դա անելու ենք մենք ինքներս և անելու ենք մեր հաշվին»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երևանի երկրաբանական կառուցվածքը մինչև այսօր լավ ուսումնասիրված չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի անդամ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
«Գրաս» ընկերությունների խումբը ավարտել է մոնոլիտային աշխատանքները Սոչիի «Սան Սիթի» բնակելի համալիրում։
«Այս իշխանությունն այնքան ժամանակ է ունեցել Հայաստանը դեպի ապահովություն տանելու համար, բայց փաստն այն է, որ բացի սեփական ապահովությունից, որևէ մեկի ապահովության մասին իրենք չեն մտածել, և դա իրենց հետաքրքիր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի` «դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսը:
«Ըստ Սամվել Նիկոյանի ու Շարմազանովի արտահայտությունների, ոնց որ թե ՀՀԿ-ն չի ուզել, որ Ծառուկյանը սատարի իրենց: Երևի չունեն ԲՀԿ-ի կարիքը, չգիտեմ»,- ասաց Սուրեն Աբրահամյանը:
Այսօր` դեկտեմբերի 15-ին, ոստիկանությունը պարզել է, որ նշված ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բաղչագուլյանը, ինչի հետևանքով Ռ. Բախչագուլյանը և ուղևորներ` Տավուշի մարզի Խաչարձան գյուղի բնակիչներ 21-ամյա Յուրա Դանիելյանը, 21-ամյա Կարեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգն ու տեսահոլովակը երեկ կեսգիշերից դարձել է համացանցում ամենաթեժ քննարկվող թեման: Քննարկմանը մասնակցում են ոչ միայն Սիրուշոյի երկրպագուները, այլև այլև պրոդյուսերներ, երգիչ-երգչուհիներ, անգամ՝ քաղաքական գործիչներ:
ԲՀԿ-ի ու Ծառուկյանի բացակայությունը ՀՀԿ համագումարին ուշագրավ է դառնում նաև այդ միջոցառմանը Դաշնակցության ներկայացուցիչների ներկայության ֆոնին: Հայաստանում «ամբողջական իշխանափոխության» պահանջ ներկայացնող ՀՅԴ-ականները, անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, այսօր հրավիրվել են ՀՀԿ համագումարին:
Երևանի կանաչապատումը ոչ միշտ է գրագետ արվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի փոխնախագահ Գոհար Օգանեսովան:
«Երբ ես ծնվեցի, հայրս վախենում էր, թե ծննդատան երեխաների մեջ չի կարողանա ինձ ճանաչել, բայց երբ տեսավ ինձ, վստահաբար ասաց, որ ես իր տղան եմ»,- այսպես բնութագրեց իր հայի արտաքինը աշխարհահռչակ ջազմեն, բարերար, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը՝ այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Ապօրինի ասվածը պայմանական է, քանի որ երբ քաղաքապետարանին դիմում ենք, կառուցողին դիմում ենք, բոլոր թղթերը հանում են: Մենք ասում ենք՝ փաստաթղթերն են ապօրինի: Քաղաքապետը որդեգրել է այսպիսի մոտեցում, այնտեղ, որտեղ հնարավոր է, կոմպեսացիոն տարածքներ տրամադրել դրանց»,- ասում է Կարինե Դանիելյանը
Վթարի հետևանքով վարորդ Ն. Չարչյանը և ուղևոր, Արթիկ քաղաքի բնակիչ, 54-ամյա Փառանձեմ Պապոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
«Եթե քաղաքական ուժի առաջնորդը չի առաջադրվում, դա նշանակում է, որ նա այլևս առաջնորդ չէ և իր տեղը պետք է զիջի այլ գործչի, պետք է տեղի ունենա առաջնորդի փոփոխություն: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ում ևս Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո պետք է տեղի ունենա առաջնորդի փոփոխություն: Նույնը` ՀԱԿ-ում»,-ասում է ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը։
Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսի ամենամեծ արժեքը բացառիկ ազնվությունն ու անկեղծությունն է: Եվ եթե հասարակությունն առաջնորդվի այդ սկզբունքով, լավագույն դեպքում կարող է ներողամտությամբ վերաբերվել նրան, բայց ոչ երբեք՝ վստահել երկրի կառավարումը երկրորդ անգամ:
2012 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 3.1 %-ով (11.5 մլրդ դրամով) (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր կապիտալն ավելացել է 11.1%-ով) և եռամսյակի վերջին կազմել 381.3 մլրդ դրամ:
Վերջին երկու-երեք տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում իրականացված բարեփոխումները դրական ազդեցություն են ունեցել երթևեկության կանոնակարգման վրա: Միևնույն ժամանակ` ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերություններում առկա են գործառնական և օրենսդրական թերություններ ու բացեր, որոնք հանգեցնում են վարորդների իրավունքների խախտմանը:
Եգիպտոսում այսօր սկսել է համաժողովրդական հանրաքվե է: Երկրի քաղաքացիները երկրի գլխավոր օրենքում նախատեսվող փոփոխություններին պետք է ասեն այո կամ ոչ: Նոր օրինագծով «շարիաթը» համարվում է երկրում իրավունքի գլխավոր աղբյուր:
Գերմանիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որն արգելում է մարդկանց սեռական հարաբերությունները կենդանիների հետ: Գերմանիայի օրենսդիրները 25 հազար եվրո տուգանք են սահմանել նման հանցանք գործողների համար:
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը կրկին չի թաքցրել, որ ցանկանում է եվրոպական գրանդ-ակումբ տեղափոխվել:
ՀՀԿ համագումարի ներկայացուցիչներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի, Չինաստանի Կոմինիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Հու Ցզին Տաոյի ուղերձներից և ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի տեսաուղերձից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի Նյութաունի «Սենդի Հուկ» դպրոցում կրակ բացած հանցագործի զենքը օրինական ճանապարհով է ձեռք բերվել և գրանցված է նրա մոր անունով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Պատվիրակներին տեսաուղերձով ողջունեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսը:
Միջոցառման շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի հնեցման արտադրամասում, ծանոթանալ Արարատ կոնյակների արտադրական պրոցեսին, տակառագործության նրբություններին, ինչպես նաև տեսնել որոշակի նմուշներ Երևանի կոնյակի գործարանի հնագույն կոնյակների հավաքածուից:
Դեկտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,782,669 ԱՄՆ դոլար 406.02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 105,727,526 ԱՄՆ դոլար 407.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Դեպի ապահով Հայաստան»՝ սա է լինելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պաշտոնական կարգախոսը:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է ասել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին:
«Համենայնդեպս, նա այն դինոզավրիկն է, որն այսօր¬վա ՀՀԿ-ական դինոզավրիկների հետ կարող է դուրս գալ արենա»:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2014 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության կազմակերպիչները պետք է մեծ ուշադրություն դարձնեն անվտանգությանն այն միջադեպից հետո, երբ Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչը մրցավարի կողմից դադարեցվել է խաղադաշտում զանգվածային անկարգությունների պատճառով: