«Ապահով Հայաստանը միայն օլիգարխների համար չէ». Ս. Սաֆարյան

«Այս իշխանությունն այնքան ժամանակ է ունեցել Հայաստանը դեպի ապահովություն տանելու համար, բայց փաստն այն է, որ բացի սեփական ապահովությունից, որևէ մեկի ապահովության մասին իրենք չեն մտածել, և դա իրենց հետաքրքիր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի` «դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսը:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իր խոսքերի ապացույցն այսօր «Հայաստանի չնվազող արտագաղթն է, հուսալքությունը, հիասթափությունը և ապագան սեփական երկրում չտեսնելու իրողությունը»:

«Ապահով Հայաստանը միայն օլիգարխների համար չէ, միայն պաշտոնյաների համար չէ: Հայաստանն առաջին հերթին պետք է ապահով լինի շատ սովորական շարքային քաղաքացու համար: Հետևաբար, այս նախընտրական թատրոններն, անկեղծ ասած, ոչ միայն արդեն տհաճ են դառնում, այլև անիմաստ»,- ասաց «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս