Բաժիններ՝

Ախմետովը խոստացել է, որ ինձ բաց կթողնի 30 մլն եվրոյի դիմաց. Վիլիան

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը կրկին չի թաքցրել, որ ցանկանում է եվրոպական գրանդ-ակումբ տեղափոխվել:

«Գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Յուվենտուսը»: Գրանդների ուժադրությունն ինձ մոտիվացնում է: Երևի թե ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ցանկաննում ե հեռանալ «Շախտյորից»: Սակայն ուզում եմ դա անել առանց վեճերի ու սկանդալների:

Նախագահը չի ցանկանում ինձ բաց թողնել, սակայն ես շարունակեմ աճել: Նա այդ ամենը ավ հասկանում է, ուստի խոստացել է, որ ինձ բաց կթողնի 30 մլն եվրոյի դիմաց», – Վիլիանի խոսքերն է մեջբերում Sambafoot-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս