Բաժիններ՝

Սիրուշոյի «ՊռեԳոմեշ»-ը լա՞վն է, թե՞ վատը. Քննարկում համացանցում

Սիրուշոյի «ՊռեԳոմեշ»  երգն ու տեսահոլովակը երեկ կեսգիշերից դարձել է համացանցում ամենաթեժ քննարկվող թեման: Քննարկմանը մասնակցում են ոչ միայն Սիրուշոյի երկրպագուները, այլև այլև պրոդյուսերներ, երգիչ-երգչուհիներ, անգամ՝ քաղաքական գործիչներ: Նշենք, որ երգչուհին պարբերաբար իր հանդիսատեսին ներկայացնում էր տեսահոլովակի նկարահանման հրապարակից կադրեր, մեկնաբանություններ, ապա նաև երգն առանց տեսահոլովակի, ինչը պատճառ հանդիսացավ կրքերի թեժանցմանն ու հանրության բուռն քննարկամանը: «Սովորական փոփ երգ է: Այդպիսիք աշխարհում ամեն օր հազարներով ծնվում են ու մահանում: Կոմիտասի «Լոռվա գութաներգը» որպես «բնաբան» օգտագործելը, իհարկե, բավականին անպատեհ էր: Չեմ հասկանում ոչ նրանց, ովքեր ասում են, թե դա անմահական գլուխգործոց է, ոչ էլ նրանց, ովքեր (հավանաբար, քաղաքական պատճառներով) հարձակվում են Սիրուշոյի վրա»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Վերջինիս կարծիքին միացել են ևս մի քանի հոգի՝ արտահայտելով այս երգի մասին իրենց կարծիքը ֆեյսբուքյան 48 մեկնաբանությունների տեսքով: Արամ Աբրահամյանի կարծիքը կիսել է նաև «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով  նշել է. «Կոմիտասի «Լոռվա գութաներգը» որպես «բնաբան» օգտագործելը, իհարկե, բավականին անպատեհ էր: Միանշանակ համաձայն եմ»,- գրել է նա:  Ի հակառակ քաղաքական գործիչների այս կարծիքին, համացանցում կային նաև շատերը, ովքեր գնահատեցին Սիրուշոյի աշխատանքը, որակելով այն ճաշակով, ժամանակակից և ականջին հաճելի: «Ինչ խոսք ճաշակով է, ուղղակի երևի մեր համար մի քիչ դժվար է գոմեշին «կլիպի տղայի» դերում տեսնելը»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է օգտատերերից մեկը:

Հիշեցնենք, որ Սիրուշոն, իր ֆեյսբուքյան պատի միջոցով ուկնդրի հետ կիսվել էր երգի ստեղծման գործընթացի, արված աշխատանքի նպատակի, տպավորությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս