«Կասեն, կասեն, մի շտապեք». Գ. Հարությունյան
«Քաղխորհրդի հերթական նիստ է եղել, ՀԺԿ-ն մասնակցել է նիստին և միացել է հայտարարությանը»,-168.am-ին ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Հարցին, թե ՀԺԿ-ն ինչո՞վ է հիմնավոր համարել ՀԱԿ-ի քաղխորհրդի որոշումը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ, պարոն Հարությունյանը նշեց, թե հիմնավորելու որևէ խնդիր չկա:
ՀԺԿ քարտուղարը չցանկացավ մեկնաբանել նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի այն ձևակեպումը, թե այս անգամ էլ Կոնգրեսի առաջնորդի հաշվարկը ճշգրիտ էր: Գրիգոր Հարությունյանը նշեց, որ առայժմ ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտել հրապարակել ընդունած հայտարարությունը: «“Կասեն, կասեն, մի շտապեք»,-խորհուրդ տվեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Գ. Հարությունանը տեղեկացրեց, որ ՀԺԿ-ից քաղխորհրդի նիստին մասնակցել է Ստեփան Մինասյանը, ում հետ կապվել և մանրամասները ճշտել մեզ առայժմ չի հաջողվել: