
Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, ԲՀԿ-ն կսատարեր նրան

«Եթե Սերժ Սարգսյանը շատ ցանկանար, ԲՀԿ-ն կսատարեր նրան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց նախագահական ընտրություններում չսատարել անգամ ՀՀԿ-ին, եթե, ինչպես ինքն է պնդում` շարունակում է մնալ իշխանական մաս: «Ըստ Սամվել Նիկոյանի ու Շարմազանովի արտահայտությունների, ոնց որ թե ՀՀԿ-ն չի ուզել, որ Ծառուկյանը սատարի իրենց: Երևի չունեն ԲՀԿ-ի կարիքը, չգիտեմ»,- ասաց Սուրեն Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշում է ընդունել՝ չառաջադրվել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում և չսատարել թեկնածուներից որևէ մեկին: