Մայր ու աղջիկ «Սուզուկիով» գլորվել են ձորը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 25-ամյա Նելի Չարչյանը, վարելով «Սուզուկի» մակնիշի 98 QИ 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում, Թալինի տարածաշրջանի Դավիթաշեն գյուղի տարածքում, Երևանից դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած գոտի, բախվել էլեկտրասյանը և մոտ 20 մետր գլորվել ձորը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ն. Չարչյանը և ուղևոր, Արթիկ քաղաքի բնակիչ, 54-ամյա Փառանձեմ Պապոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:  Նշվում է, որ վարորդն ու ուղևորը մայր ու աղջիկ են, որոնք զբաղվում են գործարարությամբ:

Shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս