Բաժիններ՝

Սահմանադրական հանրաքվեն երկու փուլով

Եգիպտոսում այսօր սկսել է համաժողովրդական հանրաքվե է: Երկրի քաղաքացիները երկրի գլխավոր օրենքում նախատեսվող փոփոխություններին պետք է ասեն այո կամ ոչ: Նոր օրինագծով «շարիաթը» համարվում է երկրում իրավունքի գլխավոր աղբյուր:

Քվեարկությանը կարող են մասնակցել 26.6 մլն ընտրողներ`երկրի 10 վարչական շրջաններից: Մնացած 17 նահանգների, ինչպես նաև մերձկարմիրծովյան շրջանները կքվեարկեն մեկ շաբաթ անց: Երկրի մայրաքաղաք Կահիրերում ևս, որը  երկու նահանգի է բաժանված, քվեարկությունը երկու փուլով կընթանա`այսօր և մեկ շաբաթ անց:

Ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովման համար 380 հազար ոստիկաններ և զինվորականներ են աշխատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս