Ոստիկանությունը պարզել է վթարի ենթարկված ժամկետային զինծառայողների ինքնությունը (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Ղումաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` դեկտեմբերի 14-ին,Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի փաստով:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ` ժամը 19:00-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 03 ՕՍ 750 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս` դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Այսօր` դեկտեմբերի 15-ին, ոստիկանությունը պարզել է, որ նշված ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բաղչագուլյանը, ինչի հետևանքով Ռ. Բախչագուլյանը և ուղևորներ` Տավուշի մարզի Խաչարձան գյուղի բնակիչներ 21-ամյա Յուրա Դանիելյանը, 21-ամյա Կարեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Վթարի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածներոը պատմել են, որ հիվանդանոց տեղափոխված ուղևորները ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային ծառայողներ են:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի