
ՀՀԿ համագումարն՝ առանց անակնկալների

Արդեն տեղեկացրել ենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը:
ՀՀԿ համագումարի ներկայացուցիչներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի, Չինաստանի Կոմինիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Հու Ցզին Տաոյի ուղերձներից և ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի տեսաուղերձից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այլ թեկնածուների առաջադրում չեղավ: Այս պահին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը: