Մասնագետ. քաղաքի կանաչապատումը ոչ միշտ է գրագետ
Երևանի կանաչապատումը ոչ միշտ է գրագետ արվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի փոխնախագահ Գոհար Օգանեսովան: Ըստ նրա՝ կանաչապատումը գիտություն է, այն պետք է կատարվի որոշակի ձևերով, որոնք հաճախ չեն պահվում:
Որպես ոչ ճիշտ կանաչապատման օրինակ Գոհար Օգանեսովան ներկայացրեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի փորձերից մեկը. «Ինքը երևի շատ բարի մտքով ուզեց, որ մեզ մոտ ավելի շատ լինեն մշտադալար բույսեր, բայց մենք ունենք ընդամենը երեք տիպի մշտադալար բույսեր՝ կենի, գիհու տարբեր տեսակներ և սոճի: Պարսկաստանից բերեցին տեսակներ, որոնք որոնք հարավից էին: Դրանք մեր պայմաններին համապատասխան չեն, անընդհատ փչանում են: Դա ուղղակի բարի ցանկություն էր, բայց գիտականորեն ոչ ճիշտ մոտեցում էր»:
Քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի փոխնախագահը նշեց, որ անհրաժեշտ էր Հայաստանում աճեցված սերմի տեսակներով պետք է դա անել: