«Տեղեկությունները, որ ՀՀ առևտրային բանկերը քաղաքացիներին չեն տրամադրում տեխնիկական զննության կտրոններ, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի տրամադրել բավարար քանակով կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը». Ֆիննախ
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ( Armenian National Committee of America-ANCA) ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ տնտեսությանն ու հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին՝ ակնարկելով, որ ԱՄՆ վարչակազմը գործում է իր խոստումներին հակառակ։
«Դա կոմպրոմիսային տարբերակ էր: Ճիշտ կլիներ, իհարկե, որ հնարավորինս արագ ձևավորվեր այդ հանձնաժողովը, բայց գիտեք, ամեն դեպքում, եթե մեծամասնությունը հակված չլինի համագործակցության, չես կարող հարցը քննարկել»:
Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց:
Վերջին շրջանում հատկապես իտալական մամուլում անընդհատ խոսվում է հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի և «Ինտերի» ղեկավարության միջև վեճի մասին։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները քաղաքացիների հետ Դավիթաշեն կամրջի վրա փորձում են համոզել մոտ 20-25 տարեկան երիտասարդ տղայի, որպեսզի նա իրեն կամրջից ցած չնետի:
Անցած շաբաթ Երևանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարող են բեկումնային, բախտորոշ նշանակություն ունենալ Հայաստանի համար: Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարը, որին մասնակցում էին ոչ միայն մի քանի երկրների նախագահներ, այլև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Կիսակառույցի հարևանությամբ բնակվողները պատմեցին, որ նշված շինությունը պատկանում է «Էլլա» գիշերային ակումբի սեփականատեր Էդոյին: Բակում կայանված էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 ՏՕ 006 համարանիշի ավտոմեքենան:
Դատարանում ցուցունք տվեց գործով հաջորդ տուժող Արկադի Աղաջանյանը: Նա դատարանում ասաց, որ ճանաչում է բոլոր մեղադրյաներին, նրանց տեսել է դեպքի օրը:
Ձանձրույթից պատգամավորները դահլիճում զրուցում են իրար հետ, աղմուկն այնքան մեծ էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ դիտողություն անել պատգամավորներին՝ նրանց կոչ անելով լռություն պահպանել:
Պատասխանելով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ դատավարության ընթացքում Էդգար Նիկոյանը նշեց, որ Արմանին տեսել է մինչ ծեծկռտուքի սկսելը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: Լուրեր.com-ի հետ զրույցում նա ասել է, որ ուղղակի տեղեկացել է, որ իր անունը նման միջադեպի հետ են կապում և եկել է պարզելու, թե իրականում ինչ է կատարվում: Նա հերքել է տարածված լուրերը՝ ասելով, որ ինքն այդ ամենին տեղյակ չէ:
Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է մայրաքաղաքի բյուջեի ծախսերն ու հատկացումները.
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական չի բացառել, որ հաջորդ ամռանը կարող է հեռանալ արքայական ակումբից:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 5-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.04 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27%-ով։
Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը հաղորդել է, թե գլխուղեղի ցնցումը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Քիչ առաջ Մհեր Սեդրակյանի օգնականն Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Սեդրակյանը կարդալով այդ հրապարակումը, անմիջապես գնացել է հիվանդանոց՝ տեղում իսկությունը պարզելու եւ տուժածներից իրողությունը ճշտելու համար:
Թիվ 1 և 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սահմանված ժամկետում` դեկտեմբերի 3-ի ժամը 12-ից մինչև 18-ը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ չեն ստացել:
«Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մասնակցի: Համենայնդեպս՝ այլ որոշում այս պահին մենք չունենք»:
Օտարերկրյա ներդրումների շեշտակի անկումը որոշ փորձագետներ պայմանավորում են անցած խորհրդարանական և գալիք նախագահական ընտրություններով։ Մինչդեռ 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների տարում, ուղղակի ներդրումների ծավալն աճել էր 1.5 անգամ։ Իսկ 2008-ին՝ նախագահական ընտրությունների տարում, 33.9%-ով։
Երևանում շարունակվող բռնցքամարտի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի երկու անդամներ՝ Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը(+91կգ):
Առավել շատ խախտումներ կատարած տնտեսվարող չորս սուբյեկտի գործ արդեն ուղարկվել են, ևս չորս գործ նախապատրաստվում է ուղարկելու ՀՀ վարչական դատարան` տրված լիցենզիաների գործողությունը դադարեցնելու պահանջով:
Նկարները մոնտաժելու պոռնկագրական բնույթի դարձնելու և համացանցում տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է և ստացել է 20 հատ 1000 դրամ արժողության բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորման քարտ:
Միլինկովիչը ցած է նետվել մոտ 10 մետր բարձրությունից: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է: Արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին են հայտնել, որ կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հայ ազգային կոնգրեսի համակիր Շահեն Պետրոսյանը գտնում է, որ ներկա պայմաններում առավել ճիշտ որոշումն ընտրությունները բոյկոտելն է, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ իշխանափոխության: «Եթե միայն Սերժ Սարգսյանը լինի թեկնածու, պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը գնա ընտրության: Ոչ ոք չի նա, գնում է` ի՞նչ անի, չկա ընտրություն: Թող Նազարբաևի, Ալիևի կամ Թուրքմենբաշու օրն ընկնի, վե´րջ,- ասաց նա` միաժամանակ նշելով,- Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, և համոզում է նրան, որ դնի իր թեկնածությունը»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի գործով» դատավարությունը:
Բռնցքամարտի աշխարհում մեծ հետաքրքրություն ներկայացնող մենամարտից առաջ Պակյաոն բաց մարզում է անցկացրել: