
Բանակցություններ չեմ վարել Գելաքսիի հետ. Կակա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական չի բացառել, որ հաջորդ ամռանը կարող է հեռանալ արքայական ակումբից:
«Ես բանակցություններ չեմ վարել «Լոս-Անջելես Գելաքսիի» կամ MLS-ի այլ ներկայացուցիչների հետ: Տեսնենք, թե «Ռեալն» ինչ է մտածում այդ հարցի շուրջ: Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մնալ այստեղ: Ինձ հետ ամեն ինչ կարգին է, և ես մինչև 2015թ պայմանագիր ունեմ ակումբի հետ: Հուսով եմ` թիմը շուտով կպարզաբանի իր դիրքորոշումը: Ամռանը մենք որոշում կկայացնենք: Ես, իմ հերթին, կշարունակեմ մարզվել», – բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը