Բաժիններ՝

Սնեյդերը վատ մարզավիճակում է գտնվում. Ստրամաչոնի

Վերջին շրջանում հատկապես իտալական մամուլում անընդհատ խոսվում է հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի և «Ինտերի» ղեկավարության միջև վեճի մասին։ Նշվում է, որ միլանյան ակումբն արգելել է ֆուտբոլիստին խաղալ թիմի հիմնական կազմում, քանի որ վերջինս չի ցանկանում նոր պայմանագիր կնքել՝ զգալիորեն կրճատված աշխատավարձով։ Իսկ «Ինտերը», իր հերթին, շարունակում է պնդել, որ դա արվում է միայն այն պատճառով, որ Սնեյդերը վատ մարզավիճակում է գտնվում։

«Ինձ թվում էր, թե այս թեմայի շուրջ ամեն ինչ ասել էի։ Եվս մեկ անգամ կկրկնեմ։

Ֆուտբոլիստների վերաբերյալ բոլոր որոշումները ես եմ կայացնում։ Եթե Սնեյդերը պատրաստ չէ խաղալ, ապա նա չի խաղում։ Ես կատարվածի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում։ Պայմանագրի հետ իրադրությունն ամենևին էլ կապված չէ ֆուտբոլիստի խաղաժամանակի հետ», – Ստրամաչոնիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս