
Ֆալկաոն երբեք չի արժանանա Ոսկե գնդակի Ատլետիկոյի կազմում. Ասպրիլյա

Կալումբիացի նախկին ֆուտբոլիստ Ֆաուստինո Ասպրիլյան կարծում է, որ իր հայրենակից Ռադամել Ֆալկաոն երբեք չի արժանանա անհատական մրցանակի «Ատլետիկոյի» կազմում:
««Ատլետիկոյի» նման թիմի կազմում անհնար է արժանանալ «Ոսկե գնդակի»: Միայն «Ռեալի», «Բարսելոնայի», «Միլանի» և «Յուվենտուսի» պես թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները կարող են ստանալ այս մրցանակը:
Ֆալկաոն ծնվել է գոլեր խփելու համար: Դա նրա կոչումն է: Այժմ չկա մի հարձակվող, ով կարող է Ֆալկաոյի պես գործել հարձակման գծում: Իմ օրերում այդպիսի խաղացող էր Ալան Շիրերը:
Կարծում եմ՝ Ֆալկաոն պետք է խաղա Չեմպիոնների լիգայում, սակայն «Ատլետիկոյի» հետ դժվար կլինի հասնել այդ նպատակին: Նա պետք է փոխի ակումբն առաջ շարժվելու համար», – Ասպրիլյայի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը