
Իբրահիմովիչի ինքնակենսագրականը նոմինացված է շվեդական հեղինակավոր մրցանակի

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ինքնակենսագրականը, որը նա գրել է լրագրող Դավիթ Լագերկրանցի հետ, նոմինացված է շվեդական հեղինակավոր Ավգուստի գրական մրցանակի:
Գիրքը, որի բնօրինակը ստացել է` «Ես, Զլատան Իբրահիմովիչը» անվանումը, Շվեդիայում լույս է տեսել 2011թ. նոյեմբերին ու մեծ տարածում գտել: Իսկ 31-ամյա ֆուտբոլիստի ծնողների հարազատ Բոսնիայում վաճառվել է կես միլիոնից ավելի օրինակ:
«Զլատանը հիանալի տղա է: Նա իրեն բնութագրել է որպես իսկական մարտիկ: Հասկանում եմ, թե ինչու է դժվար նման ֆուտբոլիստի հետ խաղալ մի թիմում: Զլատանը միշտ անմնացորդ նվիրումով է աշխատում ու ցանկանում է նույնը իր թիմակիցներից»,-Լագերկրանցի խոսքերն է մեջբերումյ Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը